ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5Ա, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Արմեն Սերգոյի Հայրապետյան
ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի տնօրեն
a.hayrapetyan@shirakcenter.sci.am

1997 թվականին ՀՀ ԳԱԱ նախագահությունը, նպատակահարմար և ժամանակադեպ համարելով Գյումրիում հայագիտական կառույցի գոյությունը, որոշեց տեղում ստեղծել Շիրակի նյութական և հոգևոր մշակույթի կենտրոն, որը մինչև 2002 թվականը գործում էր որպես ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ: 2003 թվականից կենտրոնը ստացավ ինքնուրույն ՊՈԱԿ-ի կարգավիճակ՝ վերանվանվելով ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որն առայսօր ՀՀ ԳԱԱ համակարգի միակ ոչ մայրաքաղաքա յին հայագիտական կառույցն է, իր 22 աշխատակիցներով (գիտական կազմը՝ 18 գիտաշխատող, 2 գիտության դոկտոր, 13 գիտությունների թեկնածու): Ստեղծման օրից կենտրոնում հիմնական գիտական ուղղությունները պատմական Շիրակ գավառի ազգագրություն, հին ու նոր պատմություն, հնագիտության և բանահյուսության խնդիրներն են, նաև էթնո-հոգեբանական և սոցիոլոգիական հետազոտություններ, որ տարվում են մարզի ներկայիս տարածքում:

ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի գիտաշխատողների գիտական սեմինարներ - 2019

 

Ինգա Ավագյան
1. «Սարդուրյան տարեգրությունը պատմական Շիրակի մասին» - 2019 թ. հուլիս, Շիրակի մարզային գրադար:
2. «Ալեքսանդրապոլի ռազմական եկեղեցիների շուրջ» -  2019 թ.  օգոստոս, Գյումրու քաղաքապետարանի կոնֆերենս դահլիճ:

Արտաշես Բոյաջյան
1. «Ալեքսանդրապոլի գավառի սահմանների վարչատարածքային փոփոխությունները» -  2019 թ. օգոստոս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:

Լարիսա Եգանյան
1. «2018թ. Վաղ բրոնզիդարյան հուշարձանների պեղումները Շիրակում» - 2019 թ. մարտ, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։
2. «Ուրարտական մշակույթի նոր գտածոներ Շիրակից» -  2019 թ․ մայիս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։

Համազասպ Խաչատրյան
1. «Ազատանի հուշարձանախմբի 2018թ. պեղումների արդյունքները» -  2019 թ․ փետրվար, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։
2․ «Ջրափիի ջրասույզ  դամբարանադաշտը» -  2019 թ․ փետրվար, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։

Կարինե Ալեքսանյան
1. «Մարմնակրթական գործի կազմակերպումը Ալեքսանդրապոլի գավառում 1918-1923թթ: Վահան Չերազ» - 2019 թ․ հունիս, Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն:

Հասմիկ Մատիկյան
1. «Բանահյուսական օրորոցային տեքստի լեզվա-բանագիտական քննություն» – 2019 թ․ հունիս, Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն:

Լուսինե Պետրոսյան
1. «Մեծ Հայքը Օրոնտես-Երվանդի և նրա հաջորդների օրոք» - 2019 թ․ ապրիլ, ՇՀՀ Կենտրոնի  դահլիճ:

Կարինե Բազեյան
1․ «Ալեքսանդրապոլի քաղաքային կենցաղն ու մշակույթը XIX դ.վերջի- XX դ. սկզբի լուսանկարներում» – 2019 թ․ մայիս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:
2․ «Ալեքսանդրապոլցիների ավանդական ամուսնական սովորույթներն ու հարսանիքը» – 2019 թ․ հոկտեմբեր, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:

Կարինե Սահակյան
1. «Տոներն ու տոնական մշակույթը Շիրակի մարզում։ Զատիկ» – 2019 թ․ ապրիլ, Շիրակի սոցիալ-կրթական կենտրոն: 

Գևորգ Այվազյան
1. «Ալեքսանդրապոլի ազատագրական խմբակի գործունեությունը»  - 2019 թ. մարտ, ՇՀՀ կենտրոնի դահլիճ:
2. «Կանանց մասնակցությունը Ալեքսանդրապոլ և Կարս քաղաքների հասարակական կյանքին /XIX դ․ II կես- XX դ․ սկիզբ/» - 2019 թ. հոկ­տեմբեր, ՇՀՀ կենտրոնի դահլիճ:

Արկադի Ակոպով
1. «Տայքի ամրաշինական կառույցները» - 2019 թ․ նոյեմբեր, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:

Արմեն Հայրապետյան
1. «Ռուսական իշխանությունների ժողովրդագրական քաղաքականությունն Արևելյան Հայաստանում XIXդ. և XXդ. սկզբին (Ալեքսանդրապոլի գավառի օրինակով)»  - 2019 թ. հունիս, ՇՀՀ կենտրոնի դահլիճ:
2. «Ս.Դ. Հնչակյան կուսակցության Ալեքսանդրապոլի «Արագած» մասնաճյուղի գործունեությունը 1895-1904թթ.» - 2019 թ. հոկ­տեմբեր, ՇՀՀ կենտրոնի դահլիճ:

Հասմիկ Հարությունյան
1. «Կոմիտասը և իր ժամանակը» - 2019 թ․ ապրիլ, Գյումրու արվեստների ակադեմիայի մեծ դահլիճ
2. «Կոմիտասի շիրակյան գրառումները» - 2019 թ․ օգոստոս, Հառիճավանքի Թրբանճեան ընծայարան

Բենիկ Վարդանյան /հայցորդ/
1. «Հին Հայաստանի Ուշ Բրոզի դարի էլիտայի ներկայացուցիչների թաղման ծիսակարգը» - 2019 թ․ մայիսի առաջին շաբաթ, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:

Վարդուհի Մելքոնյան /ասպիրանտ/
1․ «Լենինականի խորհրդային շրջանի ընտանիքի ազգագրական ուսումնասիրության շուրջ» - 2019 թ․ օգոստոս, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ:

Անդրանիկ Շահինյան /հայցորդ/
1․ «էթնիկ  կոնֆլիկտներ  ու  էթնիկ ռիսկեր .  թուրք  հասարակության օրինակով: էթնիկական ինքնության վարքային դրսեվորումները » - 2019 թ․ ապրիլ, ՇՀՀ Կենտրոնի դահլիճ։


ՀՀ ԳԱԱ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ
2019թ. սեպտեմբերի 27-29-ին
Գյումրիում գումարում է
«ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ.
 ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ»
10-րդ միջազգային գիտաժողովը

Զեկուցումները պետք է նվիրված լինեն Հայաստանի պատմության, հնագիտության, ազգաբանության, բանագիտության, հայ մշակույթի հարցերին: Գիտաժողովին մասնակցելու հայտը /տես՝ կից/ և զեկուցման հիմնադրույթները /1-2 էջի սահմաններում, շարվածքը՝ հայերեն-sylfaen, ռուսերեն և անգլերեն-Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ խնդրում ենք ուղարկել կենտրոնի էլ. փոստին, մինչև մարտի 30-ը: Կազմհանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 20-ը, նրանց զեկուցումների հիմնադրույթները առանձին ժողովածուով կտպագրվեն նախքան գիտաժողովը: Գիտաժողովում արված զեկուցումները /մինչև 10 էջ, շարվածքը՝ հայերեն-sylfaen, ռուսերեն կամ անգլերեն-Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտաժողովից հետո կենտրոնի «Գիտական աշխատություններ» պարբերական ժողովածուի հատորներում: Գիտաժողովը կունենա նաև հարուստ մշակութային ծրագիր: Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Կազմկոմիտեն հոգում է բոլոր հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:


ШИРАКСКИЙ ЦЕНТР АРМЕНОВЕДЧЕСКИХ ИССЛЕДОВАНИЙ НАН РА
с 27 по 29 сентября 2016 г.
проводит в Гюмри
10-ую международную научную конференцию
“ИСТОРИКО-КУЛЬТУРНОЕ НАСЛЕДИЕ ШИРАКА:
СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ АРМЕНОВЕДЕНИЯ ”

Доклады должны посвящаться вопросам истории, археологии, этнологии, фольклористики и культуры Армении. Заявка на участие в работе международной научной конференции (форма  прелaгается) и тезисы докладов (в объеме 1-2 страниц, набор: на армянском-Sylfaen, на русском и английском-Times New Roman, размер шрифта-12, междустрочный инт.-1.5) просим прислать на эл. почту Ширакского центра арменоведческих исследований  НАН РА до 30 марта. Утверж­денные оргкомитетом участники будут осведомлены до 20 апреля, тезисы их докладов опубликуются в отдельном сборнике до начала конференции. Доклады, сделанные на конференции (до 10 страниц, набор: на армянском-Sylfaen, на русском или английском-Times New Roman, размер шрифта-12, междустрочный инт.-1.5) будут опуб­ликованы после конференции, в периодическом сборнике Центра «Научные труды». Конференция будет насыщена культурной программой.Рабочие языки конференции: армянский, русский, английский.
Оргкомитет берет на себя расходы питания, отдыха и проживания всех гостей.


 

  Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

«Գիտական աշխատություններ»
scient.works@shirakcenter.sci.am

ՇՊՄԺ միջազգային գիտաժողով
shhch@shirakcenter.sci.am

  Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94 213841
 
info@shirakcenter.sci.am © 2011-2019
FAST-DESIGN