Մենագրություններ

Արկադի Ակոպով

Մենագրությունը նվիրված է պատմական Տայք աշխարհի Ազորդացփոր և Ճակք գավառների պատմաճարտարապետական հուշարձաններին:

Կարինե Բազեյան

Ժողովածուն ընդգրկում է Ալեքսանդրապոլի գավառի 1918-1921 թթ. իրողությունների ու դրանց սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքների մասին:

Հասմիկ Մատիկյան

Մենագրությունը՝ որպես բանահյուսական ժառանգության պահպանման և բանահյուսական լեզվամտածողությունը վեր հանելու բացառիկ ընտրանի:

Սերգո Հայրապետյան

Նվիրվում է գրաբարի պարզ նախադասության շարահյուսական կառուցվածքի կարևոր բաղադրամասերից մեկի՝ շարադասության քննությանը:

Արմեն Հայրապետյան

Վիճակագրական փաստաթղթերի հարուստ հավաքածու է՝ բաղկացած 325 աղուսյակներից, որոնք վերաբերումեն XIX դ. և XX դարասկզբին:

Կարինե Սահակյան

Մենագրությունը աղետի հետևանքների ազգահոգեբանական ուսումնասիրության փորձ է: Վերլուծված են 1988թ. երկրաշարժի բազմաթիվ նյութեր:

Սարգիս Պետրոսյան

Փաստական նոր նյութի ընդգրկումով խորացվում է հայկական նշանագրերի մեհենագրեր լինելու, ինչպես գաղափարագրեր, այնպեսէլ հնչյունագրեր ընթերցվելու տեսակետը:

Կարինե Ալեքսանյան

Ժողովածուի փաստաթղթերը արտացոլում են Մեծ եղեռնի հետևանքով հայրենազուրկ դարձած արևմտահայերի մի ստվար զանգվածի ապրած ողբերգությունը:

Լարիսա Եգանյան

Նվիրվում է Շիրակի միքանի անտիկ դամբարանադաշտերի՝ Կարմրաքարի (1986), Առափիի (1989), Վարդբաղի (1989) և Բենիամինի (1989-2001) պեղումներին:

Ինգա Ավագյան

«Մեծ եղեռն վերապրածները» մատենաշարի երրորդ գիրքն է, որը ստեղծվել է իրական դեպքերի և փաստերի հենքի վրա:

Ինգա Ավագյան

Հեղինակի՝ «Մեծ եղեռնը վերապրածները» մատենաշարի չորրորդ գիրքն է: Այս անգամ մշակվել, պատմական փաստերի հետ համադրվել է Արևելյան Հայաստանում 1918- 20թթ.

Հասմիկ Հարությունյան

Նվիրվում է հայ երաժշտության պատմության մեջ աղբյուրագիտական մեծ արժեք ներկայացնող V-XVդդ. մատենագրական սկզբնաղբյուրների համահավաք քննությանը:

Արմեն Հայրապետյան

Մենագրությունը պատմաժողովրդագրական ուսումնասիրություն է՝ նվիրված պատմական Շիրակ գավառի արևելյան հատվածին:

Կարինե Սահակյան

Ամփոփում է Սուրբ Սարգսին նվիրված ժողովրդական, կրոնածիսական, պատմական և ազգաբանական պատկերացումներ:

Հասմիկ Ափինյան

Նվիրվում է XX դ. երկրորդ կեսի հայ անվանի աշուղ Իգիթի (Գեղամ Մարտիրոսյան) կյանքին ու ստեղծագործությանը:

Սարգիս Պետրոսյան

Նվիրվում է Հայկական լեռնաշխարհում դասերի առաջացման խնդիրներին, հնդեվրոպական հեռավոր անցյալից եկող և հայ իրականությանը:

Արկադի Ակոպով

Նվիրված է Մեծ Հայքի XIV աշխարհ Տայքին, ներկայացնում է XVI դարից մինչև XIX դարի I երեսնամյակը Կարսի, Ախալցխայի և Էրզրումի նահանգները:

Ինգա Ավագյան

Պատմական փաստերի հետ համադրվել և գրքի տեսքով ընթերցողի սեղանին են դրվել Էրիախի երկրի և հարևանների մասին վանտոսպյան արձանագրությունները:

Կարինե Բազեյան, Գրիգոր Աղանյան

Նվիրվում է Ալեքսանդրապոլ քաղաքի ազգագրական պատկերի վերլուծությանը, որն ընդգրկում է XIXդ. 30-ական թթ. մինչև XXդ.-ը:

Լաուրա Աթանեսյան

Աշխատանքում առաջին անգամ համապարփակ ներկայացվում են հայ գրաֆիկայի ներկայացուցիչ Գևորգ Բրուտյանի կյանքին ու ստեղծագործությանը:

Ինգա Ավագյան

«Մեծ եղեռնը վերապրածները» մատենաշարի հիներորդ գիրքն է, որը, ստեղծվել է իրական դեպքերի և փաստերի հենքի վրա:

Թորգոմ Աղանյան

Նվիրվում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած Աղետի գոտու բնակչության սոցիալ-մշակութային հարմարվողականության գործընթացի:

Ինգա Ավագյան

«Մեծ եղեռնը վերապրածները» մատենաշարի հիներորդ գիրքն է, որը, ստեղծվել է իրական դեպքերի և փաստերի հենքի վրա:

Արմեն Հայրապետյան

Ժողովածուն նախատեսված է բուհերի մասնագիտական բաժինների ուսանողների, մասնագետ-պատմաբանների և ընթերցող լայն հասարակության համար:

Գիտական աշխատություններ

Մատենագրություններ

Գիտական աշխատություններ ժողովածուի
1-10 հատորների մատենագրություններ

Գիտական աշխատություններ ժողովածուի
11-20 հատորների մատենագրություններ


Շիրակի պատմամշակութային ժառանգություն