Հայտարարություններ
Մեր մասին
1997 թվականին ՀՀ ԳԱԱ նախագահությունը, նպատակահարմար և ժամանակադեպ համարելով Գյումրիում հայագիտական կառույցի գոյությունը, որոշեց տեղում ստեղծել Շիրակի նյութական և հոգևոր մշակույթի կենտրոն, որը մինչև 2002 թվականը գործում էր որպես ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ: 2003 թվականից կենտրոնը ստացավ ինքնուրույն ՊՈԱԿ-ի կարգավիճակ՝ վերանվանվելով ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որն առայսօր ՀՀ ԳԱԱ համակարգի միակ ոչ մայրաքաղաքա յին հայագիտական կառույցն է, իր 22 աշխատակիցներով (գիտական կազմը՝ 18 գիտաշխատող, 2 գիտության դոկտոր, 14 գիտությունների թեկնածու): Ստեղծման օրից կենտրոնում հիմնական գիտական ուղղությունները պատմական Շիրակ գավառի ազգագրություն, հին ու նոր պատմություն, հնագիտության և բանահյուսության խնդիրներն են, նաև էթնո-հոգեբանական և սոցիոլոգիական հետազոտություններ, որ տարվում են մարզի ներկայիս տարածքում:
ԱվելինՏնօրեն
 
 
            Արմեն Սերգոյի Հայրապետյան
		   	10.02.1978թ., ՀԽՍՀ, ք. Լենինական
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ 2000թ. ավարտել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական 
			ֆակուլտետը, 2003-ին՝ ՀՀ	ԳԱԱ ՊԻ ասպիրանտուրան:
			
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ` պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
			
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ՝ հայոց պատմության նոր շրջան
			
ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ` 4 մենագրություն, 1 մեթոդական ձեռնարկ, 90 գիտական հոդված
			
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ` 2004-2018թթ.՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, 2003-ից 
			ցայսօր՝ ՀՀ 		
			ԳԱԱ ՊԻ նոր պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 2003-թ.-ից ցայսօր՝ ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, 2019թ.-ից ՀՀ 			
			ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն:
			
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 2013-ից՝ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ, 
			2019-ից՝ խորհրդի նախագահ
			
ՊԱՐԳԵՎՆԵՐ` ՀՀ ԳԱԱ նախագահի պատվոգիր և գովեստագիր
			Հեռախոս` +374-94213841, +374-43213841
			Էլ. փոստ` a.hayrapetyan@shirakcenter.sci.am, armenani@mail.ru
Գիտաշխատողներ
 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			 
			Լիանա Կոստանյան
Գլխավոր Հաշվապահ 
			 
			Անի Սառաջյան
Գործավարուհի 
			 
			 
			 
			 
			